Լալան կնոջը ոչ բնորոշ ուժ ուներ…Թովմաս Պողոսյանն անկեղծանում է

  • Jun 24, 2024

Այս պահին մարդիկ, երկրպագուները, հարազատներն ու կոլեգաները եկել են իրենց վերջին հրաժեշտը տալու ՀՀ վաստակավոր արտիստուհի, սիրված դերասանուհի Լալա Մնացականյանին:

Այստեղ էր նաև Թովմաս Պողոսյանը :Մեզ հետ զրույցում նա խոստովանեց, որ Լալայի և Աշոտի ընտանիքի միությունը հիացրել է իրեն կազմակերպվածությամբ, հայրենասիրությամբ.

«Նա բացառիկ տաղանդավոր դերասանուհի էր, հմայքով գեղեցկատես, նրա կատարածները մնալու են հայ բեմարվեստի պատմության մեջ։ Գնաց խաղաղությամբ սիրելի Լալան։ Նա ուժեղ մարդ էր, կնոջը ոչ բնորոշ ուժ ուներ, խելքի, կեցվածքի առումով, նա շատ խելացի ու համարձակ էր։

 

StarNews-ը մի քանի հարց հղեց:

Ե՞րբ եք վերջին անգամ խոսել դերասանուհու հետ

Վաղուց չենք խոսել, ավելի շատ ամուսնու հետ էինք կապի մեջ լինում, երբ տեսնում էինք շատ ջերմ հարազատի նման բարևում էինք:

Երբևէ դժգոհե՞լ է առողջական խնդրից

Ոչ, նա երբեք չի դժգոհել առողջական որևէ խնդից։ Հակառակը, նա մեզ էր խորհուրդ տալիս,թե ինչ անենք, ոնց անենք, կյանքով լեցուն ու ակտիվ էր:

Մեկնաբանություն

Որոնում