Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին նորածին որդու հետ հուզիչ հրապարակում է արել

  • Jun 14, 2024

Տեղեկացրել ենք, որ երեկ դերասաններ Արմեն Մարության և Ալլա Վարդանյան զույգի թոռնուհին`Անժելան, մայրացել է: Ծնվել է նրա առսջնեկը`որդին:

«Շնորհակալ եմ, Տեր»,- գրել էր Անժելան`հրապարակելով որդու հետ առաջին լուսանկարը:

Արդեն այսօր վերջինս հրապարակել է ընտանեկան տեսանյութ, որտեղ ամուսինն է, ինքն ու նորածին փոքրիկը:

Նշենք, որ Անժելան ամուսնացել է մեկ ու կես տարի առաջ:

Զույգը պսակադրվել է Խոր Վիրապ վանական համալիրում, ապա ուրախ մթնոլորտում նշել իրենց միությունը։

Զույգը երեկոյի սկզբում հանդես է եկել հարսանյաց առաջին տանգոյով, բացի այդ երեկոյի ընթացքում հայտնի դերասանական զույգի թոռնուհին անակնկալ է մատուցել սիրելիին՝ նվիրելով նրան երգի կատարում։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Անժելայի ընտրյալը Հովսեփ Հարությունյանն է, ով Անժելայի հասակակից է։
Նշենք, որ զույգը նշանադրվել էր  նեղ ընտանեկան միջավայրում։

Մեկնաբանություն

Որոնում