Երեկ Ռաֆայել Երանոսյանի ծննդյան տարեդարձն էր: Ռաֆայելը դարձավ 43 տարեկան:
Սիրված դերասանն ու ընկերը մի շարք շնորհավորանքներ էր ստանում տարբեր մարդկանցից, իսկ ահա օրվա երկրորդ կեսին, երբ Ռաֆայելը բեմում էր, անակնկալ են մատուցում նրա մի շարք հայտնի ընկերները:
Բեմում են հայտնվում «Յուպի Ժիրաֆ»-ն ու դերասանի մտերիմ ընկերները, ովքեր շնորհավորում են դերասային հենց բեմում:
Դե իսկ հետո «Ժիրաֆ»-ի միջից դուրս եկավ երգիչ Արամ MP3-ը: