Սիրված երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի հարսը հրապարակել է թոռնիկի`փոքրիկ Վարդուհու լուսանկարները, որտեղ երևում է, որ Վարդուհին անչափ մեծացել ու գեղեցկուհի է դարձել:
Նշենք, որ վերջերս Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն էր: Այս առիթով մի շարք հայտնիներ հրապարակել էին արխիվային լուսանկարներ:
Ավետ Բարսեղյանը հրապարակել էր փոքրիկ Վարդուհու լուսանկարն, ով այցելել էր տատիկի շիրիմին:
«Կյանքը ունի շարունակություն: Վարդուհու թոռնուհին`Վարդուհին: Ծնունդդ շնորհավոր, մեր անսահման սեր ու ցավ: Վարդուհի Վարդանյան`Թութուշ»,- գրել էր Ավետ Բարսեղյանը:
Նշենք նաև, որ երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նորաստեղծ ընտանիքը շատ է քննարկվել հանրության կողմից։ Ռուբենի կինը՝ Մերի Ղազարյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Մերին հասցրել է հետևորդների մեծ բանակ ունենալ: