Շքեղ տորթ, ծաղիկներ ու անակնկալ երգ… Տեսեք հարսանիքի ընթացքում ինչ անակնկալ են մատուցել Արտաշ Ասատրյանի կնոջը` ծննդյան առթիվ

  • Jul 15, 2024

Տեղեկացրել ենք, որ երգիչ Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի հետ այս օրերին գտնվում է Ռուսաստանում`Ստավրոպոլում: Նրանց այստեղ բերել է հարսանիքը: Ամուսնանում էր Արտաշի բարեկամի աղջիկը:

Հենց նույն օրը Արտաշի կնոջ ծննդյան տարեդարձն էր: Հենց երեկոյի ժամանակ նրան շնորհավորել են անակնկալ տորթով, ծաղիկներով, ինչպես նաև որդին`Գրիշան, երգել է «Մամ ջան» երգը, որի ժամանակ ընտանիքը մյուս ներկաների հետ պարել է:

Նշենք նաև, որ Արտաշը կեսգիշերին ինստագրամյան հարթակում սթորի էր  արել`ցույց տալով, թե ինչ շքեղ անակնկալ են մատուցել երեխաները մայրիկի ծննդյան առթիվ:

Գրիշոն և Սյուզին`շքեղ  ծաղկեփունջերն իրենց ձեռքին, կանչում էին մայրիկին`շնորհավորելու նրա տարեդարձը:

Մեկնաբանություն

Որոնում