EXCLUSIVE. Գայա Արզումանյանը ավտովթարի է ենթարկվել ուրիշի՞ մեքենայով. մեկնաբանում է պրոդյուսերը

  • Oct 01, 2024

Մի քանի շաբաթ է, ինչ ամենաքննարկվող թեմաներից մեկը երգչուհի Գայա Արզումանյանին արված ամուսնության առաջարկությունը, ապա Գայայի հայտարարությունն է, թե ինքը մերժել է ամեն ինչ։

StarNews.am-ը անանուն նամակ է ստացել, որում նշվում էր, թե երգչուհի Գայա Արզումանյանը իրականում չի մերժել ամուսնության առաջարկը, այլ միայն այդպես է ասել, քանի որ իր հասցեին վատ մեկնաբանություններ են հնչել։

Ավելին՝ ըստ այդ նույն նամակի՝ զույգը ապրում է միասին։
Հայտարարությունը անելուց մեկ օր անց էլ Գայան տվյալ երիտասարդի մեքենայով վթարի է ենթարկվել և քանի որ ինքն է մեղավոր եղել, նրա սիրելին տուժողներից գնել է մեքենան՝ Ոստիկանություն և ԱՊՊԱ չկանչելու պայմանով։

Տվյալ հաղորդագրությունը նաև փաստերով էր:

Մեզ նաև տրամադրվել են լուսանկարներ`դեպքի վայրից:

Թեմայի վերաբերյալ StarNews.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գայա Արզումանյանից, ինչը չհաջողվեց, ուստի դիմեցինք երգչուհու պրոդյուսերին՝ դիզայներ Արայիկ Գաբաջյանին։

Մեզ հետ զրույցում նա շեշտեց, որ դեպքը միայն մասնակի է ճիշտ։

Գաբաջյանը նշեց հետևյալը.

«Նման դեպք եղել է, սակայն ղեկին Գայան չի եղել, վթարն էլ եղել է օգոստոսի 21-24-ն ընկած հատվածում, իսկ թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, չեմ կարող մանրամասնել»:

Միևնույն ժամանակ Արայիկ Գաբաջյանն ընդգծեց.

«Գայան մատանին դնելու հաջորդ օրն իսկ հետ է վերադարձրել այն, դա եղել է սեպտեմբերի 2-ին, և այդ օրվանից որևէ կապ չունի տվյալ երիտասարդի հետ»,-մեզ հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Գայա Արզումանյանի պրոդյուսեր Արայիկ Գաբաջյանը:

StarNews.am-ը մշտապես հետևելու է շոուբիզնեսյան անենասկանդալային զարգացումներին՝ ներկայացնելով միայն հավաստի և օբյեկտիվ լրատվություն։

Մեկնաբանություն

Որոնում