Արտաշ Ասատրյանի ընտանիքը վերջին շրջանում հատկապես ուշադրության կենտրոնում է։ Երգիչը իր կատարումներով շատ սիրված է, դե իսկ սոցիալական հարթակներ էլ հնարավորություն են տալիս հանրությանը ցույց տալ իրենց կյանքում և առօրյայում տեղի ունեցող իրադարձությունները։
Արտաշ Ասատրյանի դուստրը ևս հայտնիություն ունի. նրա մասին խոսակցություններ սկսվեցին գերշքեղ հարսանիքից հետո, կարճ ժամանակ անց Սյուզիի ամուսնու ընտանիքը ևս գրավեց հանրության ուշադրությունը։
Օրեր առաջ Սյուզիի ամուսնու քույրը` Լառան, նշանադրվել է։ Ընտանիքը շատ կադրեր չի հրապարակել, միայն հայտնի է, որ նրանք մեծ խնջույք չէին կազմակերպել։
Հավելենք, որ մի անգամ Սյուզին պատմել էր, որ Լառան իր ամենամտերիմ ընկերուհին է և հենց այդպես էլ ծանոթացել էր ամուսնու հետ։