Հանուն բալիկներիս պետք է ապրեմ. Անի Քոչարը լшց եղավ հիվանդnւթյան մասին խոսելիս. մանրամասներ

  • May 01, 2024

Օրեր առաջ հայտնել էինք, որ լրագրող Անի Քոչարի մոտ նոր առողջական խնդիրներ են ի հայտ եկել՝ կապված սրտային անբավարարության հետ։ Օրերս Անին հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդաշարին ու խոսել այդ թեմայից։ StarNews-ը ներկայացնում է կարևոր հատվածները։

«Հոսպիտալացվեցի և հերթական անգամ կյանքս փրկեցին։ Դեռ շատ ժամանակ չի անցել և չեմ մարսել այդ ողջ տեղեկատվությունը։ Կրկին շատ երկար, դժվարին ճանապարհ է սպասվում, իմ հույսը կրկին ու կրկին Տերն է։ Ըստ բժիշկների՝ ես ողջ կյանքս պետք է դեղորայքով ապրեմ և հետագայում, գուցե, պետք լինի սրտի փոխպատվաստում, բայց, կարծում եմ, ես այդ փուլին չեմ հասնելու»։

Այս խոսքերի ժամանակ Անին չկարողացավ զսպել արցունքները։

«Վերջին օրերին շատ եմ մտածում այս փորձության մասին, և մտածում եմ, եթե սա հերթական քննությունն է Տիրոջ առջև՝ ես պատրաստ եմ այս փորձությունն էլ անցնել Տիրոջով և շատ մեծ ու անսասան հավատով։ Ես իրականում մահվան գաղափարի հետ դեռ քաղցկեղի ժամանակ եմ համակերպվել, հաշիվներս մաքրել նրա հետ և շատ հանգիստ եմ խոսում նրա մասին, որովհետև մի բան գիտեմ՝ քրիստոնյա մարդը մահից չպետք է վախենա։ Բայց իմ վախը, իմ ամենաթույլ տեղը իմ բալիկներն են, ես հանուն նրանց պետք է պայքարեմ ու ապրեմ։ Ես իմ բալիկներին պետք է մեծացնեմ, դեռ Մարիայիս ձեռքը բռնած նրան պետք է դպրոց ուղեկցեմ, Դավիթիս հարսանիքին պետք է պարեմ։ Սա երրորդ հաղթանակն էր մահվան դեմ։ Ես դպրոցական տարիքում էլ մահացու հիվանդություն եմ հաղթահարել։ Իմ հոսպիտալացումը այս անգամ էլ շատ արագ կերպով եղավ, ու երբ եկա տուն, ամուսինս արդեն Դավիթի հետ խոսել էր, ի ուրախություն ինձ՝ ամուսինս արդեն կարողացել էր նրան հանգստացնել, այդ օրերին մեր քավորկինը գալիս էր Մարիային էր խնամում, Դավիղի հետ էր լինում և ինձ համար կերակուր էր պատրաստում։ Երբ Դավիթը առաջին անգամ եկավ հիվանդանոց, իհարկե կար նրա աչքերում և հայացքում որոշակի զգացմունքայնություն և հուզվածություն։ Ինձ անվասայլակին տեսավ, որովհետև այդ ժամանակ վերջույթները թմրած էին, չէի կարողանում քայլել։ Ու, չնայած, հուզվեցինք բոլորս էլ, ես նրան ասացի, որ կհաղթահարեմ։ Այս լուրից հետո մեղքի զգացում ունեմ ինձ հարազատ մարդկանց առջև, որ հերթական անգամ իմ ընտանիքի անդամները, իմ բալիկը ինձ համար պետք է ցավ ապրեն, անհանգստանան, հուզվեն։ Իմ բալիկները ինձ համար լավագույն դեղամիջոցն են։ Իմ ամուսինը շատ խոսող չէ, նա ինձ իր լուռ քայլերով է գոտեպնդում»։

Մեկնաբանություն

Որոնում