Արդեն տեղեկացրել ենք, որ «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Արամ Ասատրյանի որդիները, թոռները չեն ծառայել հայոց բանակում: «Գրիշա Արտաշի Ասատրյան՝ չի ծառայել բանակում, ԱՄՆ քաղաքացի, Արամ Տիգրանի Ասատրյան՝ չի ծառայել բանակում, Արման Տիգրանի Ասատրյան՝ չի ծառայել բանակում: Էջմիածնում ունեն բարեկամություն, ոչ մեկ չի ծառայել բանակում… Եթե մենք նորմալ ազգ լինեինք, էս մարդկանց ներկայությունը չպիտի հանդուրժեինք: Ընկեր Արտաշ և Տիգրան Ասատրյաններ, նորմալ երկիրը ձեզ կհետապնդեր. դուք, ձեր երեխեքը, ձեր բարեկամությունը չի ծառայել: Իշխանության գալու դեպքում՝ ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ, ձեր եղած-չեղածը բռնագրավեմ»:
Այս ամենից հետո Արտաշ Ասատրյանը սթորի է արել, որին կից գրել է.
«Չափներդ մի անցեք»:
Արդյո՞ք երգիչը պատասխանում է Վարդան Ղուկասյանին, թե՞ սա պարզապես զյգադիպություն է, դժվար է ասել: