1 տարի դեպրեսիայի մեջ էի. Նարե Գրիգորյանը`ԱՄՆ տեղափոխվելու և ծնողների`քաղցկեղով հիվանդանալու մասին

  • Apr 18, 2024

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը երգչուհի Նարե Գրիորյանն է, ով ներկայումս Երևանում է՝ եղբոր հարսանիքին մասնակցելու նպատակով: StarNews-ը հետևել է երգչուհու անկեղծ զրույցին`առանձնացնելով հետաքրքիր մտքերը: 

Հաղորդման ընթացքում Նարեն խոսեց որպես երգչուհի նախկինում իր առջև ծագած խնդիրներից, վատ մեկնաբանություններից, որոնք  վերջինիս ստիպել են թողնել երգարվեստն ու աշխատանքի անցնել օդանավակայանում: 

Նարեն խոսեց ներկայումս ԱՄՆ -ում ապրելու ու չհարմարվելու մասին: Նա անկեղծացավ` նշելով, որ մեկ տարի դեպրեսիայի մեջ է եղել ու սենյակում փակված: Որից հետո որպես երգչուհի աշխատանքի հրավեր ստանալուց հետո «փրկվել է»: 

Երգչուհին խոսեց իր կյանքի դաժան շրջանի մասին ևս, երբ շատ պատահական իմացել է ծնողների քաղցկեղ ունենալու մասին: Այդ օրվանից երգչուհու կյանքն ու հայացքները փոխվեցին, ու Նարեկացի կարդալով կարողացավ դուրս գալ այդ ճգնաժամից:

Մեկնաբանություն

Որոնում