Օրեր առաջ դերասանուհի Ռոմել Սարգսյանի ծննդյան օրն էր: Այս առիթով դերասանուհին հրապարակում էր արել`գրելով հետևյալը.
«It’s my birthday»:
Դերասանուհուն շտապել են շնորհավորանքներ և բարեմաղթանքներ գրել ինչպես երկրպագուները, այնպես էլ նրա կոլեգաներն ու այլ հայտնի մարդիկ:
Գևորգ Գրիգորյանն, օրինակ`տարածել էր Ռոմելի հրապարակումն ու գրել.«Սիրուն»:
Սակայն մենք չտեսանք դերասանուհու ամուսնու`Աշոտի շնորհավորանքը, որը հերթական անգամ կասկածների առիթ հանդիսացավ, որ նրանք միգուցե ամուսնալուծվել են:
Եվ այս ամենն էլ բավական չէ: Այս ընթացքում Ռոմելն ու Գևորգը հրապարակումներ են անում, որոնցից պարզ է դառնում, որ նրանք ասես միասին են և նույն տեղում են հանգստանում: Հատկանշականն այն է, որ նրանք գիտակցում են, որ նմանատիպ հրապարակումներով ցույց են տալիս, որ նրանք միասին են, սակայն որպես էդպիսին չեն հայտարարում:
Հերթական հրապարակման մեջ էլ երևում է, որ դերասանուհուն նկարում է հենց Գևորգը:
Վերջերս էլ մեր աչքից չէր վրիպել Ռոմելայի հրապարակած տեսանյութից հատված, որում դերասանուհու ձեռքին իր հեռախոսն է:
Այստեղ երևում էր, որ Ռոմել Սարգսյանի հեռախոսի էկրանին իր և Գևորգի ջերմ և սիրված լուսանկարն էր,ինչը`իհարկե, կարող է ևս հանուն նկարահանման լինել,չէ՞որ արդեն մի քանի նախագիծ է, ինչ Ռոմելան և Գևորգը որպես սիրահար զույգ են ներկայանում:
Հավելենք, որ օրեր առաջ StarNews-ը հանդես եկավ հրապարակումով, որում նշում էր, որ զույգն այլևս միմյանց չի հետևում ինստագրամյան հարթակում: Նրանք մեկը մյուսին ջնջել են հետևորդների ցանկից: Եվ բացի այդ`վերջին շրջանում Ռոմելան իր հրապարակումներում առանց ամուսնական մատանու է:
Ավելին`վերջերս Աշոտը Եգիպտոսում էր` նկարահանման թիմով, որտեղ շատ ամուսնացած մարդիկ`Միհրան Ծառուկյանը, Գրիգոր Դանիելյանը, եկել էին իրենց ընտանիքների հետ միասին:
Այս նույն շրջանում Ռոմելան Հայաստանում ևս ակտիվ հրապարակումներ էր անում, հրապարակումներ անում մի հանգստավայրից, որտեղ մեկ այլ հայտնի դերասան է հանգստանում(այս մասին հաջորդիվ):
Ինչևէ`լուրերն ու կասկածները ճշտելն է արդար, ինչն էլ շտապեցինք անել: Մեր հաղորդագրությանն ի պատասխան Աշոտը գրագետ և հարգալից պատասխան տվեց` նշելով, որ չի ցանկանում իր անձնականի մասին խոսվի:
Դե իսկ Ռոմելը գերադասեց չպատասխանել մեր հաղորդագրությանը:
Հավելենք, որ մեկ անգամ Ռոմելը խոսելով ամուսնու խանդի, իր`համբույրի տեսարանների մասին, հետևյալն է ասել.
«Շատ նորմալ է վերաբերվում, հիմնականում խնդիրների չենք բախվում նման հարցերի շուրջ։ Ես իրականում չեմ թաքցնում թե ով է ամուսինս, ուղղակի ես պատասխաանտվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա հեռուստադիտողի առաջ։ Ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում։ Երբ նոր ընդունվեցի, ինքը արդեն երդորդ կուրսի ուանող էր, սիրահարվեցինք որոշ ժամանակ ընկերություն արեցինք ու հետո որոշեցինք, որ պետք է ամուսնանանք։
Իհարկե համատեղ կյանքի ընթացքում լինում են կռիվներ, երբեմն չենք հասկանում իրար, երբեմն ես եմ սխալվում, երբեմն ինքը, բայց ամեն ինչ հարթվում է, երբ որ կա սեր, մնացածը անկարևոր է»։