StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Մագա Հարությունյանը ինստագրամյան իր էջում նոր հոլովակ էր հրապարակել հարսանեկան զգեստով ու նշել, որ վերջապես ամուսնանում է։ Հոլովակը տարակարծությունների տեղիք էր տվել։
Ավետ Բարսեղյանն էլ ինստագրամյան իր էջում հետևորդների հետ կիսվել էր իր նոր հեղինակային ստեղծագործությամբ։
Հանդիսավար Սամվել Գրիգորյանն էլ Արկադի Դումիկյանի և Լուիզա Ղամբարյանի մասնակցությամբ էր հոլովակ հրապարակել, որտեղ Արկադին անակնկալի էր բերում իրեն և Լուիզային։
Շուշան Պետրոսյանն էլ հերթական անգամ բավականին կոպիտ էր արտահայտվել իրենց երգերում թուրքական մելիզմներ օգտագործող երգիչ-երգչուհիների հասցեին։
Մահացել է կանադացի դերասան Քենեթ Միտչելը, ով նկարահանվել է «Աստղային ճանապարհ. բացահայտում» հեռուստասերիալում և «Կապիտան Մարվել» ֆիլմում։ Արտիստը կյանքից հեռացել է փետրվարի 24-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։
2018 թվականին Միտչելի մոտ ախտորոշվել էր կողային ամիոտրոֆիկ սկլերոզ։