Շքեղ տորթեր, ձևավորումներ, միլիոններ արժեցող հարսանյաց զգեստներ… Աստղային Weekend-ը

  • Apr 08, 2024

StarNews-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի weekend-ը`ով, որտեղ և ինչպես անցկացրեց հանգստյան օրերը:

Պահքի ավարտից հետո Հայաստանում մեծ ակտիվությամբ սկսել են տեղի ունենալ հարսանիքներ: Դրանցից շատերն աչքի են ընկնում իրենց շքեղությամբ:

Շաբաթ օրը ողջ համացանցը ողողված էր Հայաստանի ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում կայացած երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդու`Նարեկի հարսանիքի կադրերը:

Ներկայացրել էինք Նարեկի կնոջ`Օլգայի հեքիաթային հարսի պարը:

Նշենք նաև, որ Հենց ռեստորանում զույգին մեղրով ու լավաշով դիմավորել էր Սամվելի կինն ու մայրական օրհնանքը տվել: Կադրերից երևում էր`որքան է գեղեցկացել Սամվելի կինն ու որքան գեղեցիկ է սկեսուրի կարգավիճակում:

Նարեկի և իր սիրելիի`Օլգայի հարսանյաց շքեղ կադրերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Օրերս երևանյան թանկարժեք ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել հերթական շքեղ հայկական հարսանիքը, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես են եկել շոուբիզնեսի մի շարք երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը, Արսեն Շախունցը, Տաթև Ասատրյանը, հատուկ հյուրերի թվում է եղել Սոսո Պավլիաշվիլին։ Հարսանեկան զգեստի արարողության ժամանակ երգել է Արփին, դե, իսկ հոր և դստեր հուզիչ պարի ժամանակ երգով է ներկայացել Գոռ Եփրեմյանը, ով, ի դեպ, հենց այս հարսանիքին ելույթ ունենալու նպատակով է ԱՄՆ-ից ժամանել Հայաստան։

Հարսանիքի քավորի և քավորկնոջ պարտականությունները կատարել են նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդին և հարսը, իսկ ինքը՝ Ալեքսանյանը, կնոջ և դստեր հետ միասին ներկա է գտնվել հարսանեկան արարողությանը՝ որպես քավորական ընտանիք:

Օրերս Երևանում տեղի է ունեցել հնդկական գերշքեղ հարսանիք: Հարյուրից ավելի հնդիկներ հենց այդ հարսանիքի համար ժամանել են Հայաստան և բավականին շքեղ օր կազմակերպել:

Փողոցների պարերով, հնդկական ավանդույթներով, հնդիկների երգով ու ուրախությամբ է ողողված ողջ համացանցը:

Նշենք, որ օտարերկրացիների թվով հնդիկները Հայաստանում երկրորդն են` ռուսներից հետո։ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը 2023թ. նոյեմբերին լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ Հայաստանում ապրում է 20-30 հազար հնդիկ։

Երեկ Ապրիլի 7 էր`Մայրության և գեղեցկության տոնը, ինչի առթիվ ինստագրամյան հարթակը ողողված էր մայրիկների մասին հրապարակումներով:

Ամորիկաբնակ երգչուհի Էմմին իր սիրելի մայրիկի`երջանկահիշատակ Նադեժդա Սարգսյանի հետ ջերմ լուսանկար էր հրապարակել, որը բավականին երկար տարիների վաղեմություն ունի:

Նշենք, որ երգչուհին շատ կապված էր հատկապես իր մայրիկի հետ:

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իր 3 գեղեցկուհիների մասնակցությամբ հրապարակել`այդպիսով շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Լուսանկարից երևում է`որքան ջերմ են նրանք միմյանց հանդեպ:

Երեկ`Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, երգիչ Ռազմիկ Ամյանն իր ինստագրամյան էջում մայրիկի հետ ջերմ հրապարակում էր արել`դրան կցելով իր «Ցավդ տանեմ մամ ջան» երգը:

«Սրտանց շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ»,- հրապարակմանը կից գրել է երգիչը:

Արտաշ Ասատրյանի դսուտրը` գեղեցկուհի Սյուզին, Մայրության տոնին նվիրված ֆոտոշարք էր արել իր տատիկի և մայրիկի հետ:

Հետևելով լուսանկարին`երևում է, որ Արտաշի երեխաները նաև նմանություն ունեն տատիկին:

Մեկնաբանություն

Որոնում