Քո գնալու մասին ես լռելու եմ, միշտ. Ավետ Բարսեղյանի հուզիչ հրապարակումը`Արա Մարտիրոսյանի մասին

  • Sep 23, 2024

Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղայանն ինստագրամի  իր էջում լուսանկար է հրապարակել երգիչ Արա Մարտիրոսյանի հետ ու գրել է.

««Քո գնալու մասին»

Ես չեմ խոսել քո գնալու մասին: Դասին, «ՀԱՄԱՏԱՐԱԾ ՎԻՇՏ» անունով, ներկա չեղա՝չեղարկելով քո մահը իմ ներսում:

Ես չեմ խոսում քո գնալու մասին, թարսին շիտակ չեմ գումարում այսօր:
Ու չեմ էլ խոսելու քո գնալու մասին, քանզի իմ խոսքը երգ պիտի դառնար սովորաբար քո շուրթերից, ուստի՝ եթե չկաս, խոսքեր չկան…

Այնքան ես նեղացած եմ քո սրտից, որ գլխավոր հերոս էի դարձրել երգերիդ մեջ՝ անվերջ գովերգելով զարկերն ուժեղ, իսկ նա խաբեց ինձ, կանգ առավ, թռավ «Վերևն» ընտրած ընկերներին միանալու:

Քո գնալու մասին ես լռելու եմ …միշտ…»։

Մեկնաբանություն

Որոնում