Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ունի հետևորդների մեծ բանակ:
Ժամանակ առ ժամանակ սկանդալային հրապարակումներով, շքեղ նվերներով ու ծաղիկներով ներկայացող Գոհարն այսօր հրապարակել է իրեն ուղարկված շքեղ ծաղիկները, որոնց հանդիպել է տուն գալուն պես:
Գոհարն ապշած է ծաղիկների մեծությունից ու շքեղությունից:Նրա վերջին հրապարակումները քննարկման տեղիք են տալիս, որ դիմահարդարն ասես նոր սիրելի ունի:
Նշենք, որ Գոհար Ավետիսյանը մշտապես եղել է քննարկումների ու քննադատությունների կենտրոնում, մասնավորապես, կապված իր անձնական կյանքի հետ։ Մի քանի չստացված հարաբերություններից հետո Գոհարը վերջերս հայտնել էր, որ նոր սիրելի ունի։
Վերջերս էլ, սակայն, նա ինստագրամյան իր էջում նոր գրառմամբ է հանդես եկել, որից տպավորություն է ստեղծվում, թե դիմահարդարի անձնական կյանքում կրկին ամեն բան չէ, որ հարթ է։ Իր հրապարակմանը կից Գոհարը գրել էր հետևյալը.
Video Player
«Ես այլևս չեմ վախենում մենակությունից…
Ասել, որ դա ինձ ամբողջ կյանքում վախեցրել է, նշանակում է ոչինչ չասել… Ես ինձ միշտ շրջապատել եմ մարդկանցով, քանի որ ես շատ շփվող եմ, բայց հոգու խորքում ես հստակ հասկացա, որ աշխարհում ամեն ինչից ավելի վախենում էի մենակ մնալուց…
Անցյալ աշնանը ես առաջին անգամ միայնակ մեկնեցը
Փարիզ՝ 2 օրով, չնայած քաղաքը շատ մարդաշատ էր, և իմ ճամփորդությունը գերծանրաբեռնված էր, միևնույնն է, ես մենակ էի … մենակ էի ճամպրուկներս հավաքում – մենակ նայում էի կողքովս անցնող մարդկանց մենակ սցենարներ էի մտածելում, տարբեր ընտանիքներ էի տեսնում և զույգերի։ Բայց այն ինձ շատ դուր եկավ. երբ պետք չէ հարմարվել ինչ-որ մեկին… դու ունես միայն քեզ և ամբողջությամբ անում ես այն, ինչ ուզում է հոգիդ և սիրտդ
Ես հոգնած եմ …
.. Ես բռնեցի ինքս ինձ այն մտքի վրա, որ ես ես չեմ,
ինձ ոչինչ չի ուրախացնում… Աշխատանքն ու տունը բեռի պես ծանրանում են վրաս
Մեր օրերում ընդունված է արժեզրկել մարդու ուղին և նրա զգացմունքները, եթե նա իրեն վատ է զգում, ասում են՝ դու դեռ չես տեսել, թե իրականում ով է իրեն վատ զգում։ Բայց դուք չգիտեք, թե ինչ է կատարվում մյուսների սրտում… հետևաբար, իմ խորհուրդը ձեզ, եթե ինչ-որ մեկն ասի, որ իրեն վատ է զգում. դուք կամ բարի խոսքով աջակցեք նրան, կամ պարզապես անցեք նրա կողքով…
Ես 6 օր մենակ եմ այս կղզում…. մենակ եմ արթնանում, մենակ նայում եմ արևածագին ու մայրամուտին։ Ինքս ինձ հետ զրուցում եմ, 2 գիրք եմ կարդացել։ Ինձ շատ դուր եկավ սեփական ներկայությունս և խոստանում եմ քեզ Գոհար, որ ես քեզ ավելի հաճախ մենակ դուրս կտանեմ «դու հիանալի ես, և քո սիրելիի բախտը բերել է քո հարցում»։