ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում: Երգչուհին հաճախ է ներկայացնում իրենց անցկացրած օրերը, միջոցառումները, որոնց մասնակցում են և որդիների մասին պատմող սթորիներ:
Այս անգամ երգչուհին մայրիկի`Նադեժդա Սարգսյանի հետ արխիվային հրապարակում է արել:
Նշենք, որ երգչուհին շատ կապված էր հատկապես իր մայրիկի հետ:
Մեկ անգամ Էմմին խոսելով մայրիկի հիվանդության և իր`բոլոր ծախսերը հոգալու մասին, հետևյալն էր ասել.
«Մեր բնակարանը՝ Երևան քաղաքի սրտում, շատ մեծ բնակարան էր, որը կարելի էր միշտ վերավարկավորել, ես աշխատում էի, վարկ էի մուծում։ Եթե թուլանայի կընկնեի, հիմա էլ չեմ թուլանում։ Ժամանակ առ ժամանակ ուզում եմ լացել և լաց եմ լինում, բայց լացում եմ տանը, երբ մենակ եմ լինում և դա օգնում է ինձ»: