«Ռանդևու» հաղորդաշարի հերթական եթերին հյուրընկալվել էր ՀՀ վաստակավոր արտիստ Ալիկ Գյունաշյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Ցավոտ թեման` 88-ի ավերիչ երկրաշարժն էր,
որի ժամանակ արտիստը կորցրեց աղջկան.
«Երկրաշարժից հետո որոշեցի, որ չպիտի երգեմ։ Մեր ռայկոմի քարտուղարը կանչեց, ասաց՝«Ալիկ ջան, քո երգը հիմա շատ պետք էր ժողովրդին՝ երգի»։ Սկսեցի նորից երգել։ Ստիպված եմ եկել Երևան՝ երեխանց խաթր, բայց ուշք ու միտքս Լեննական ա եղել»։
Ինչ՞ է տալիս այսօրվա եթերը մեր հասարակությանը .
«Այսօրվա հասարակությունը ի՞նչ. թևերը տնգեն պարեն, ուրախ եղնի՝ վերջ։ Անտարբերություն, մեր ժողովուրդը հիմա աչքաթողի վիճակում է»։
Երբ Ալիկ Գյունաշյանին տվեցին վաստակավոր արտիստի կոչում, բոլորը ոգևորված էին, սակայն եղավ մի խավ, ով բոյկոտում էր՝«Ալիկ Գյունաշյանը ռաբիզ երգիչ է, ինչու՞ իրեն պետական պարգև տան»։ Ինչպես էր մոտենում վարպետն այս խոսակցություններին.
«Թագավորի հետևից էլ են հայհոյում։ Դա երևի նախանձությունից է։ Ես նույն ձևի երգել եմ, երգում եմ,պիտի երգեմ, կոչումն ինձ համար կապ չունի»։