Երկար սպասված օր… Սոֆի Դևոյանը`կարևոր օրվա հարսնաքույր

  • Jun 08, 2024

Պարուհի, կրտսեր Սոֆի Դևոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում : Նա հաճախ է հրապարակումներ անում և հարցուպատասխաններ կազմակերպում իր էջում:

Այսօր`ինչպես Սոֆին է նշում,կարևոր օր է: Երկար սպասված հարսանիք է, որի հարսնաքույրը պարուհին է:

Սոֆին անչափ գեղեցիկ տեսքով է:

Նշենք, որ Սոֆին վերջին օրերին իր ընտանիքի հետ գտնվում է իր սիրելի քաղաքում`Փարիզում: Պարուհին հրապարակումներ է արել ու խոստովանել, որ կրկին երջանիկ է:

Նշենք, որ StarNews-ի աչքից չի վրիպում, որ վերջին տարիներին հանրությանը առավել հետաքրքրում էր պարուհու անձնականը: Նա հաճախ էր խոսում իր մեծ սիրո, սիրելիի մասին և հրապարակում լուսանկարներ:

Վերջին շրջանում նա այնպես էր խոսում, որ բոլորը նկատեն իր միայնակ լինելը, ապա նաև խոստովանում, որ բաժանվել է իր սիրելիից, ում հետ ճամփորդում էր, ում ներկայացրել իր ընտանիքին և հանրությանը:

Մեկնաբանություն

Որոնում