Վերջին շրջանում չեն դադարում խոսակցությունները դերասանուհի Անի Երանյանի անվան շուրջ, որոնք հիմնականում կապված են նրա անձնականի հետ։ Եվ, չնայած այդ ամենին, դերասանուհին շարունակում է պահպանել սոցիալական իր ակտիվությունը և այժմ դերասանական ներգրավվածություն ունի հեռուստասերիալներից մեկում:
Այս անգամ Անին ներկայացրել է իրեն ուղղված հաղորդագրություններից մեկը, որտեղ փորձել են դերասանուհուն այսպես ասած «խոսեցնել», ինչն էլ ծիծաղի է վերածել դերասանուհին:
Նշենք, որ Անին հաճախ է հրապարակում իրեն ուղղված նամակագրությունները: Վերջերս էլ դերասանուհին հրապարակել էր այն, որ մի կին իրեն ասել էր`«Աղջիկ ջան, դու քեզ հայելու մեջ նայե՞լ ես»: