Երգահան, Հաղորդավար Ավետ Բարսեղյանը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Վերջին տարիներին հատկապես, երբ Հայաստանուկ որևէ շքեղ հարսանիք է լինում, բեմում Ավետն է լինում` հանդիսավարի դերում:
Երգահանն իսկապես պահանջված է և շարունակում է սիրված մնալ հանրության շրջանում:
Հետաքրքիրն այն է, որ բեմում Ավետի կողքին միշտ լինում են գեղեցիկ կանայք, օրինակ`Նազենի Հովհաննիսյանը, ով Ավետի ամենամտերիմ ընկերներից մեկն է:
Նազենիից բացի իսկապես լինում են այլ կանայք, ում հետ Ավետը պարում է, գրկապառնվում նրանց հետ: Մեզ հետաքրքիր էր`արդյո՞ք Ավետի կինը`Անին, կարողանում է այս ամենի կողքով անտարբեր անցնել:
StarNews-ը երբ հետևում էր երգահանի հարցազրույցներին`նկատեց, որ այս մասին մեկ անգամ նա խոսել է`հերքելով փաստը, որ իր կինը կարող է խանդել:
Նա մասնավորապես հետևյալն էր ասել.
«Ես հասկացա, որ Անին կդիմանա այս հրեշին ու բավական երկար, բայց դա լեգենդա, որ Անիին տեսնում են ու համբերություն են մաղթում, որովհետև, այո, իմ շուրջը միշտ եղել են շատ սիրուն աղջիկներ, ես էլ ջիգյարով մարդ՝ պաչ – պռոշտին միշտ կա, գրկելն էլ կա, բայց խանդել մնացած էստրադայինն ու եղած լավ հարաբերություններին չարժի, որովհեստև իմ շուրջ, իսկապես միշտ շատ սիրուն, կայացած, սեքսուալ կանայք են, բայց ոնց, որ թե դա Անիի ոտերին չի, կամ շատ թաքնված ա էդ, երևի, որովհետև գիտի՝ ինչ էլ լինի տուն եմ գնալու»:
Նշենք, որ զույգը ամուսնացած է 2015 թվականից, նրանք դուստր ունեն: