Կար ժամանակ, որ պարուհի, կրտսեր Սոֆի Դևոյանը մշտապես ակտիվ էր իր ինստագրամյան էջում : Նա հաճախ էր հրապարակումներ անում և հարցուպատասխաններ կազմակերպում իր էջում`այդպիսով շփվելով իր հետևորդների հետ:
Սակայն տևական ժամանակ է`նա լուռ է, չի անում որևէ հրապարակում: Եվ ահա երկարատև լռությունից հետո պարուհին խոստովանում է, որ մոռացել է անգամ`ինչպես են սթորի անում ինստագրամում:
Սոֆին իր հրապարակման մեջ անչափ գեղեցիկ տեսք ունի:
Նշենք, որ StarNews-ի աչքից չի վրիպում, որ վերջին տարիներին հանրությանը առավել հետաքրքրում էր պարուհու անձնականը: Նա հաճախ էր խոսում իր մեծ սիրո, սիրելիի մասին և հրապարակում լուսանկարներ:
Վերջին շրջանում նա այնպես էր խոսում, որ բոլորը նկատեն իր միայնակ լինելը, ապա նաև խոստովանում, որ բաժանվել է իր սիրելիից, ում հետ ճամփորդում էր, ում ներկայացրել իր ընտանիքին և հանրությանը: