EXCLUSIVE. 3 ժամ տևեց, մինչ կարողացա եկեղեցի մտնել, Աստծուն խնդրում էի, որ նարկոզից արթնանամ. Դինա Ակոպովնան անկեղծանում է

  • Dec 12, 2023

StarNews-ը սկսել է նախատոնական բլից հարցերի շարքը`պարզելու հայ հայտնիների անցնող տարվա իրադարձությունները և գալիք տարվա սպասումները:

Բլից հարցեր`հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի հետ:

Ամենաուրախ և ամենատխուր Ամանորը, որն ունեցել եք:

Ամենաուրախ ու անցավ տարիս եղել է անցյալ տարի, երբ ես առանց ցավերի ու առանց ձեռնափայտի էի ու նաև առանց դեղերի: Դա իմ կյանքի միակ Նոր տարին է, որ չեմ աշխատել:

Ի՞նչ տվեց 2023 թվականը:

2023 թվականն ինձ լավ ընկերներ, ձեռքբերումներ է տվել, աղջկաս հաջողություններով եմ ուրախացել, փոքրիկ Միայի հետ ունեցած պահերով եմ ուրախացել: 2023 թվականն ինձ տվելա ուժ, որ վերականգնեմ իմ նախագիծը`«ReStyle Դինայի հետ», որը շատ բարդ է: Եվ փառք Աստծք`ես կրկին եթերում եմ: Առողջ եմ, ընտանիքիս հետ եմ ու աշխատում եմ:

Ինչ տարավ իր հետ:

Տարինիր հետ տարավ վատ հուշերս, բացասականը, կան վատ բաներ կամ մարդիկ, որ պետք է մնան 2023-ի դռան հետևում:

Լավագույն օրը, որը կմտաբերեք:

Լավ օրեր շատեմ ունեցել, բայց մոտ մեկ ամիս առաջ, երբ վիրահատությունիցս մեկ օր առաջ գնացի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, ու 3 ժամ տևեց, մինչ կարողացա ներս մտնել, Աստծուց խնդրեցի, որ նարկոզից արթնանամ, մեկ տարի անց կրկին գնացի Մուղնու եկեղեցի, աղոթքի ժամանակ հնչեցին Տիրոջ տան զանգերը: Հիմա ավելի շատ շնորհակալ եմ Աստծուն, քան խնդրում եմ: Հենց դա իմ կյանքի ամենասիրուն օրերից մեկնա:

Ում կամ ինչ կորցրիք այս տարի:

Այս տարի կորցրել եմ հավատս մի քանի մարդկանց ու երևույթների հանդեպ, ինչի համար չեմ ափսոսում:

Դրակա՞ն, թե՞ բացասական տարի էր:

Տարին բացասական էր միայն Արցախս կորցնելով, մնացած ամեն բան դրական էր:

Բարի գործ հասցրե՞լ եք թողնել 2023-ում:

Չեմ սիրում խոսել արած բարի գործերի մասին: Աստված ամեն բան տեսնում ու քո առաջ է բերում: Բայց իմ ծրագրով որոշել եմ օգնել կյանքի նոր փուլ մտնող արցախցիներին: Ես իմ ծրագրի շրջանակներում եմ փորձում արցախղի աղջիկներին ու կանանց օգնել համարձակորեն մտնել կյանքի նոր փուլ:

Ինչպես եք նշելու Ամանորը և ում հետ:

Ամանորի գիշերը մեզ համար աշխատանքային է: Ես, աղջիկս, թոռնիկս, միմյանց շնորհավորում ենք, Աստծուց խնդրում ենք առողջություն ու աշխատում ենք այդ գիշեր, իսկ հաջորդ օրվանից արդեն մեր ընկերների, մամա, պապայի հետ:

Ինչը կփոխեիք հայաստանյան Ամանորի մեջ:

Այն, ինչ կուզեի փոխել, անհնարին է: Կուզեի սևազգեստ մոր չտեսնեի, չէի ուզի կոտրված արցախցու տեսնել: Կուզեի մի օրում, մի գիշերում Շուշին, Արցախը վերադարձնեինք, մեր պատիվն ու թասիբը հետ բերեինք, կյանքում ինձ այսքան պարտված չեմ զգացել:

 

Ինչ խորհուրդ ունի Ամանորը Ձեզ համար:

Ես սիրում եմ Նոր տարին, սա ամենասիրելի հատվածն է, սիրում եմ այդ ակտիվությունը, լույսերը, ուտել-խմելը: Ամանորն իմ միակ սիրելի տոնն է, որ որևի մինչ խոր ծերություն կսիրեմ:

Ինչ երազանք ունեք` կապված 2024 թվականի հետ:

Երազում եմ, որ լինենք խաղաղ, առողջ, ուզում եմ ամեն վատ բանը, որն ունեցել ենք, գցենք ջուրը ու վերադարձնենք էն թասիբը, որը եղել է: Էն ընտանիքները, ում որդին սահմանին է այսօր, թող աչքը չոր դիմավորեն իրենց զինվորին: Իսկ որդեկորույս մայրերին ես շնորհակալ եմ, խոնարհվում եմ նրանց առաջ`իմ երեխան այսօր նրանց երեխաների շնորհիվ է ապրում:

Մեկնաբանություն

Որոնում