EXCLUSIVE. Իմ աղջիկը ո´չ անշնորհք է, ո´չ անդաստիարակ, ամոթ այն մարդկանց, որ քարկոծում են… Լիա Զախարյանի մայրը`դստերն ուղղված վիրավորանքների մասին

  • Sep 11, 2024

Լիա Զախարյանի մայրը դիմել է StarNews-ին իր խոսքը հանրային դարձնելու հարցում: Դերասանուհու մայրն անդրադարձել է վերջին օրերին դստեր հետ տեղի ունեցածին և դրա վերաբերյալ համացանցի արձագանքին:

«Ուզում եմ երկու խոսք ասել այն մարդկանց, ովքեր առանց ամոթի ու հասկանալու վիրավորում են երեխուս: Նախ ասում եմ այն մարդկանց, ովքեր պահանջում են, որ խի ձայնագրությունը սկզբից չկա: Սկզբում չկա, որովհետև պլանավորած չէր, գլխի սարքելու թե փիար անելու նպատակ չկար: Դա այնքան անսպասելի ու հանկարծակի էր, որ երեխես, փորձել է պարզել ու շտկել իրավիճակըբայց քանի որ, վարորդը հանկարծակի բռնկվեց ու գոռաց երեխու վրա, որ ինքը շոկ ապրեց այդ մարդու ագրեսիայից: Հարցը այդ փողը չի, ինչքան վիրավորանքը մինչև տեղ հասցնելը: Երբ տեղ հասավ, վիրավորելու փոխարեն պահանջված ավել գումարը չստացավ: Իմ երեխան ոչ անշնորհք է, ոչ անդաստիարակ, ոչ էլ այն լկտի բառերն, որ առանց ամաչելու հանրության դեմ հայտարարում են: Ամոթ է այն մարդկանց, ովքեր առանց հասկանալու ու դրության մեջ մտնելու քարկոծում են աղջիկ սեռի վրա: Ես թույլ չեմ տա, որ դուք վիրավորեք աղջկաս, ու թույլ չեմ տա վախեցնել երեխուս: Ու այդ մարդու հետևից ես կհասնեմ Ռուսաստանից, ինքս կպահանջեմ բացատրություն: Ով մեղադրում է ու հայհոյում, թող Աստված բերի նման իրավիճակը ու նման մարդկանց իրենց ու իրենց երեխեքի առաջ, միգուցե այդ ժամանակ կհասկանան նաև մեզ: Ամոթ է, մատերի վրա հաշված հայ ենք մնացել, էն էլ խայտառակում ենք իրար։ Իր ընկերները բոլորը կռվել են, կան, որ զոհվել են, և իր համար, և ազգի համար: Թող այդ վարորդը չտա իմ երեխուն երեսով: Եթե կարող եք խորհուրդ տալ կամ հասկանալ, ասեք: Եթե պետք է անկապ վիրավորեք, լռեք ԱՄՈԹԱ»,- իր խոսքում նշեց դերասանուհու մայրը:

Մեկնաբանություն

Որոնում