Սարգիս և Մանո Գրիգորյանները սոցիալական էջերում հայտնի են իրենց ջերմ ու սիրառատ հրապարակումները։
Զույգը տարիների ընթացքում չդադարեց իրար հավերժ սեր խոստովանել գրառումների միջոցով։
Այսօր դերասանուհի, պարուհի Մանոն հերթական հրապարակումն է արել ինստագրամում`ցույց տալով դստեր «աշխատանքը»:
Բանն այն է, որ պարուհու դուստրը մայրիկի ձեռքերին նկարել է:
«Իմ նոր տատուն»,- հրապարակմանը կից գրել է պարուհին:
Նշենք, որ վերջերս Մանոն ինստագրամում հարցուպատասխան է կազմակերպել, որի ժամանակ նրան տարբեր հարցեր էին հղել: Դրանցից մեկը ընտանիքի համալրման մասին էր,ինչին Մանոն դրական պատասխան էր տվել:
«3-րդ բալիկ չե՞ք ուզում» հարցին Մանոն պատասխանել էր`«Անպայման»:
Հավելենք, որ ինստագրամում մեկ այլ հարց ու պատասխանի ժամանակ Մանոյին բազմաթիվ հարցեր էին ուղղել՝ ԱՄՆ տեղափոխվելու և ամերիկյան կյանքի մասին:
Հետևորդներից մեկի այն հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ դերասանուհին իր ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ, Մանոն պատասխանել էր․ «Խորը հարց է: Ես կորցրեցի այն, ինչին հավատում էի»: