Տարիներ առաջ դերասանուհի Մերի Մակարյանը Հայաստանից հեռանալով հեռացավ նաև հեռուստաէկրաններից, սակայն պետք է փաստել որ հեռուստադիտողը նրան դեռ սպասում է, կարոտում և շատ է սիրում։
Դերասանուհին այս ընթացքում բազմիցս իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ինքը շատ երջանիկ է և իր ընտանիքն էլ`հատկապես որդու ծնունդից հետո լիարժեք է, սակայն իրեն պակասում է հարազատների կողքին լինելը:
Արդեն այսօր Մերին երեխաների հետ եկել է Հայաստան: Այս մասին իմանում ենք վերջինիս ինստագրամյան էջում արված հրապարակումներից: Նրա փոքրիկները քնել են ճսնապարհին: Հաջորդին Մերին հրապարակել է ծաղիկների լուսանկարն ու գրել.
«Բարի գալուստ տուն»: