«Մերոնց ու բժիշկներիս ականջը չընկնի». Անի Քոչարը վիրահատությունից 2 օր անց դուրս է եկել հիվանդանոցից և գնացել ծնողական ժողովի

  • Sep 06, 2024

Օրեր առաջ հայտնել ենք, որ լրագրող Անի Քոչարը սրտի վիրահատության է ենթարկվել: Լրագրողը հրապարակում էր արել իր ինստագրամյան էջում ու հայտնել, որ իր հետ ամեն բան կարգին:

«Վիրահատությունը, փառք Աստծո, անցել է բարեհաջող: Ամեն բան կարգին է»:

Արդեն այսօր Անին շտապել է պատմել, որ գնում է տուն.

«Հիվանդանոցից դուրս եմ գրվել, ոչևէ մեկին չեմ ասել այդ մասին, ինքս իմ ավտոմեքենայով տուն եմ գնում,էն որ մերոնց ու բժիշկներիս ականջը չընկն»,- իր ինստագրամյան սթորի բաժնում հրապարակմամբ անկեղծացել է լրագրողը:

Նա նաև հավելել է, որ արդեն հասցրել է ծնողական ժողովի մասնակցել:

Նշենք, որ ավելի վաղ Անին հետևյալ գրառումն էր արել.

«Ինձ համար, խոշոր հաշվով, էական չէ, թե տարվա, որ եղանակն է, ինչ ամիս է, կարևորը, որ կա կյանքը և դրա ամեն օրն ինձ համար շնորհ է: Աստծո պարգև է շարունակել վայելել իմ հրաշքների ներկայությունը:

Մնաս բարով 2024-ի ամառ:

Պատրաստվում եմ սրտի 1-ին վիրահատությանը և մինչ դա մի բան եմ ցանկանում կրկնել՝ Տերը իրեն հուսացողին ամոթով չի՛ թողնում և Աստված չի՛ պատժում: Նրա շնորհներն այնքան առատ են իմ կյանքում (երկու երեխաներս վարձքս են Բարձրյալից):

Հ.Գ. առողջական խնդիրների ճնշող մեծամասնությունը սթրեսից ու ապրումներից է. դա Աստծո պատիժ չէ, այլ հերթական մի փորձություն, որը պետք է անցնել առանց չարանալու»։

Մեկնաբանություն

Որոնում