Քիչ առաջ 4-5 բալլանոց երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք:
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 3.5 մագնիտուդով երկրաշարժը գրանցել է հյուսիսային լայնության 41.19 աստիճան և արևելյան երկայնության 43.98 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ, Բավրա, Թավշուտ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Սարչապետ և Պաղաղբյուր գյուղերում՝ 3-4 բալլ ուժգնությամբ։
Հնարավոր տուժածների, ավերածությունների մասին հաղորդումներ չկան: