Դերասանուհի Անի Խաչիկյանը արդեն երկար տարիներ է, ինչ հեռուստաէկրաններին է և իր կերտած կերպարներով լսարանի մոտ ասոցացվել է համեստ ու հանդարտ տեսակի հետ։
Մեկ անգամ չէ նաև, որ նշվել է Անիի բնական գեղեցկություն ունենալու փաստը, որն էլ առավել դրական վերաբերմունք է ստեղծել դերասանուհու շուրջ։
Անի Խաչիկյանը, ով բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում, հաճախ է հետևորդների հետ նոր գրառումներով կիսվում։
Նա հաճախ նաև որդու`Տեսլայի մասնակցությամբ հրապարակումներ է անում, արտահայտում իր սերն ու նաև երբեմն կիսվում միասին անցկացրած հանգստի կադրերով:
Վերջին կադրերը որդու հետ անցկացրած յրօրինակ հանգստից են: Դերասանուհու հրապարակումներից երևում է`ինչպես են մայր ու որդու լողում կրիաների հետ:
Առաջարկում ենք դիտել Անիի և որդու հանգստի կադրերը: