Երգիչ Արսեն Սաֆարյանը հայկական շոուբիզնեսի ամենասիրված ու դրական արտիստներից մեկն է։ Չնայած վերջին տարիների նկատելի պասիվության`երգչին սիրում են, հետևում գործունեությանն ու մշտապես սիրելի համարում:
Երգչի ընտանիքը ևս ամենասիրված հայտնի ընտանիքներից է: Հերթական անգամ Արսենը կնոջ`Սաթենի հետ, սիրառատ հրապարակում է արել, որից երևում է, որ նրանց սերը չի ծերանում:
Նշենք, որ երգիչը մեկ անգամ պատմել է ծանոթության մասին.
«Ծանոթացել ենք երգի պետական թատրոնում։ Սաթիկը՝ Քրիստինե Պեպելյանի մոտ ընկերուհին էր։
Ես չէի ասի, թե դա սեր էր առաջին հայացքից, բայց ես, երբ նրան առաջին անգամ տեսա, ոնց որ խավարի մեջ մի լուսավոր կետ տեսնեի։
Ու ես չէի կարողանում առանձնացնել, թե նրա մեջ ինչն է ավելի շատ ինձ դուր գալիս ,ես հասկանում եմ, որ նա ամբողջապես ինձ դուր է գալիս։ Ու ինձնից անկախ երբ տեսնում էի իրեն մոտ էի գնում։
Մագնիսը ոնց կարա ձգի, այդպես գնում էի նրա մոտ՝ աներեսի պես։
Իմ սիրո խոստովանությունը, նույնիսկ ապշեցրել ա Սաթիկին, բայց նաև մտածելու տեղիքա տվել։
Ես իրեն ասեցի գիտես, դու ինձ շատ դուր ես գալիս ու ես տեսնում եմ մեր երեխաներին։ Ես չգիտեմ՝ ոնց ա եկել մտքիս տենց բան։
Պատկերացնու՞մ ես չէ, իսկ ինքը 19 տարեկան էր։ Բայց ես ազնիվ էի իր հետ ու տեսնում էի մեզ ու մեր երեխաներին»։