Երգիչ Էրիկ Կարապետյանի կինը`Սվետլանա Իշխանյանը, նախորդ տարի մայրացավ: Ծնվեց զույգի առաջնեկն, ում անվանակոչեցին Սալոմե:
Զույգը դեռևս խուսափում է այնպիսի հրապարակումներ անել, որտեղ լիովին կերևա Սալոմեի դեմքը, սակայն հրապարակումներ փոքրիկի մասնակցությամբ լինում են:
Հերթական հրապարակման մեջ փոքրիկի դեմքը «թաքնվել է» գլխարկի շնորհիվ: Փոքրիկը նման է հրաշքի:
Նշենք, որ նախորդ ամիս Էրիկ Կարապետյանն ընտանիքի հետ Վրաստանի քաղաքներից մեկում`Բաթումիում էր:
Երգիչն ու կինը պարբերաբար հրապարակումներ էին անում, որոնցից մեկում Սվետլանան ցույց էր տվել`դստեր առաջին ակնոցը:
Հրապարակումներից մեկում էլ նրանք զբոսնում էին. «Ընտանիք»,-գրված էր հրապարակման կից:
Նշենք, որ ամիսներ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սիրված երգիչ Էրիկի մենահամերգը: Լեփ-լեցուն դահլիճը «Քանի օր, քանի գիշեր» երգեց ու «Հանուն էլ ում ապրեմ» որոշեց:
Մենահամերգի ժամանակ Էրիկը կատարեց իր հիթային երգերը: Հետաքրքրականն այն էր, որ հենց բեմից Էրիկը սեր խոստովանեց կնոջն ու հավելեց, որ շնորհակալ է Աստծուն իր իսկ ընտրության համար:
Երգիչը նաև հանդիասատեսին առաջին անգամ ներկայացրեց իր դստերը`Սալոմեին: Նա խնդրեց ծափահարել, որպեսզի տարիներ սնց Սալոմեն տեսնի այդ ամենը: