Բшժանվել են հայտնի երգչուհին ու ամուսինը. Աստղային օրվա ամփոփում

  • May 03, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը սոցիալական ցանցի իր էջերի հետևորդների հետ կիսվել էր որդու՝ Գասպարի մասնակցությամբ ջերմ հոլովակով։

Դերասանուհի Անաիս Սարդարյանն էլ «բարի լույս» էր մաղթել՝ հրապարակելով դստեր՝ Լուսեի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ։

Լրագրող Մհեր Բաղդասարյանը, ով այս օրերին գտնվում է հայրենիքում, շարունակում է կիսվել Երևանում արված կադրերով։

Երգիչ Գոռ Եփրեմյանն էլ նշում էր ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ երգիչ Վաչե Ամարյանը Գոռի հետ համատեղ արխիվային հոլովակ էր հրապարակել։

Բաժանվել են երգչուհի Քարդի Բին ու ամուսինը՝ Օֆֆսեթը։ Նրանք ամուսնացել են 2017թ.-ին։ Զույգը բարդ հարաբերություններ ուներ։ 2020 թվականի աշնանը երգչուհին ամուսնալուծության հայց էր ներկայացրել, սակայն հետագայում մտափոխվել էր։

Մեկնաբանություն

Որոնում