Հայտնել ենք, որ երեկ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի ծննդյան օրն էր: Այս առիթով նրան անակնկալ էին մատուցել 00:00-ին, որի կադրերն էլ Ռաֆայել Երանոսյանը հրապարակել է համացանց:
«Ամենալավ ու բարի, հավատարիմ ընկերսս,շնորհավոր: Միշտ սիրուն, փայլուն,չաղ ու բախտավոր»,- գրել էր Ռաֆայելը հրապարակման կից:
Լուիզային շտապել էին շնորհավորել նաև մի շարք հայտնիներ ու երկրպագուներ:
Կադրերից երևում էր, որ դերասանուհու կողքին էր եղել նաև ամուսինը` Հրանտ Թոխատյանը, ով հիացած նայում էր տորթի մոմերը փչող կնոջը: