ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլյա Հայրապետյանի ինստագրամյան էջում մշտապես ակտիվություն է տիրում: Օլյան հաճախ է մասնակցում միջոցառումների, դե իսկ երեկ Հայկի և Օլյայի դստեր ծննդյան տարեդարձն էր:
Պատգամավորի կինը շքեղ երեկո է կազմակերպել, իսկ տորթի արարողության ժամանակ նաև եկել է հայրիկը:
Հիշեցնենք, որ StarNews-ը 2022 թվականին տեղեկացրեց, որ Հայկ Սարգսյանի կինը հղի է:
Համացանցում բավական մեծ ակտիվություն ցուցաբերող Օլյան, ով , պարբերաբար մանրամասներ էր ներկայացնում իր առօրյայից, իր նշանադրության և հարսանյաց հանդիսության կադրերը հրապարակել էր, որոնք էլ ողողվել էին համացանցով մեկ, այս անգամ գերադասում էր լռել:
Հետաքրքրականն այն էր, որ Օլկան նոր լուսանկարներ չէր հրապարակում հղիի կարգավիճակում:
Նա շատ լավ ձևով կարողանում էր թաքցնել իր հղիությունը: Սակայն, ինչպես միշտ,StarNews-ի աչքից ոչինչ չի վրիպում: