Շոումեն, պրոդյուսեր Արամ Մելիքյանի դուստրը Հայրիկի պես մեծ ակտիվություն է ցուցաբերում իր ինստագրամյան էջում: Էլիզան հրապարակումներ է անում նաև ընկերոջ և նրա ընտանիքի մասնակցությամբ:
Շոումենի բլոգեր դուստրը ժամանակ առ ժամանակ իր ինստագրամյան էջում հարցուպատասխան է կազմակերպում`այդպիսով պատասխանում հետևորդներին հետաքրքրող հարցերին:
Երեկ ևս Էլիզան այսպես էր նախընտրել շփվել հետևորդների հետ:
Նրանցից շատերը շտապել էին ճշտել`երբ է լույս աշխարհ գալու ընտանիքի սպասված փոքրիկը: Էլիզան նշել էր, որ 1 ամիս և մի քանի օրից իրենց Տիգրանը լույս աշխարհ կգա, ինչին անհամբեր սպասում է ինքը:
Նշենք, որ շոումենի կինը բարդ հղիություն էր տարել: Ինչպեդ Արամն էր նշել`նրան չէր կարելի հղիանալ, և այն ինչ տեղի էր ունեցել, նրանք անվանում են հրաշք: