Yandex Taxin սկսեց «փրփուրներից կախվել» ու դաշտ է նետել «ծանր հրետանին»`ֆեյք օրակարգով

  • Sep 12, 2024

Վերջին երեք օրվա ընթացքում հայկական մեդիադաշտի ամենաքննարկված թեման դա Yandex Taxi ծառայության վարորդի և դերասանուհի Լիա Զախարյանի միջև տեղի ունեցած իրադարձությունն է:

Համացանցի  թիվ մեկ քննարկման առարկան էր դարձել, թե ինչպես տաքսու վարորդը իրեն թույլ է տալիս նմանատիպ արտահայտություններ` կնոջ նկատմամբ:

Թեմայի լայն տարածումից հետո վերջապես արտահայտվեց տաքսու վարորդի գործատուն և որպես գործատու «ձեռքերը լվաց իրավիճակից»՝ հիմնավորելով, թե ընկերությունը, որը աշխատանքի է ընդունում վարորդների հարցազրույցի միջոցով ոչ մի կապ չունի:

Ինչպես է սպասելի էր նման «թռնողական» գործելաոճը իր արդյունքներին չհասավ, այսօր արդեն գործի է դրվել «ծանր հրետանին» ու հայկական մեդիադաշտում ամենասիրված ու ամենահայտնի ինֆլյուսերների միջոցով սկսել է գովեստի խոսքեր ձոնել առ այն տաքսի ծառայություն, որի վարորդը վերջերս վիրավորել է հայ աղջկան:

Մի կողմ դնելով, թե ինֆլյուսերները ոնց են նման իրավիճակից հետո համաձայնվում ու հրապարակում անում այն, որ Yandex Taxi-ից լավ բան մեկ էլ ոսկին է, բայց հանգամանքը, որ այժմ վերոնշյալ ընկերությունը ոտուձեռ ընկած փորձում է իր անունը մաքրել դա փաստ է:

Կեղծ օրակարգով ցանցը լցնել և փորձել մաքրել «կնոջը վիրավորելու կեղտի» պատասխանատվությունը դա ուղղակի ոչ պրեֆեսիոնալ է և ծիծաղելի:

Մեկնաբանություն

Որոնում