«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBC, WBA, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը: StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում Վիկը խոսել է առաջին կնոջից ամուսնալուծվելու և հետո իր կյանքի կեսին գտնելու մասին:
Վիկ Դարչինյանն առաջին ամուսնությունից 2 որդի ունի, ովքեր Ավստրալիայում են ապրում, սակայն նրանց հետ մշտական կապի մեջ է ու հաճախ է հանդիպում նրանց: Վիկի խոսքով`տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է նրանց կյանքում:
«Իրանք սաղ տեղյակ են, թե էս ամեն ինչը ինչից եղավ, ոնց եղավ, նենց չի, որ գաղտնիքա, շատերը գիտեն, որ պահեր կար, որ նախկին կնոջս հետ իրար չէինք հասկանում ու պետք էր սենց լիներ,պետք ա ավելի շուտ լիներ, ուղղակի էրեխեքի հետ կապված էր, որ ավելի շատ մնացի հետը: Իմ նախկին կիննա պատճառ եղել, որ իմ մեծ տղեն բռնցքամարտիկ չի դարձել»:
Վիկի խոսքով`իր ավագ որդին ուներ բոլոր նախադրյալները պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալու, ուժեղ էր, հայրն էլ որդուն «գաղտնիքներ» էր սովորեցրել:
«Ում խփեր`նոկաուտ կլիներ, իրա մաման պատճառ դարձավ, որ չշարունակեց բռնցքամարտը»:
Վիկն ու իր ներկայիս կինը`Ջավահիրը, հանդիպել են Ջավահիրի «Ես կամ» հաղորդման շրջանակներում, երբ երեխաներից մեկի`Արտյոմի երազանքը եղել է մարզիկի հետ հանդիպումը.
«Ամուսնալուծվելուց հետո ես որոշել էի չամուսնանալ, բայց Ջավահիրին տեսնելուց հետո հասկացա, որ գտել եմ իմ կյանքի կեսին»: