Այսօր Մայա Պողոսյանի ծննդյան օրն է: Այս առիթով քույրիկը`Սոֆյա Պողոսյանը, համատեղ լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում և շնորհավորել քույրիկի ծննդյան տարեդարձը:
«Շնորհավոր իմ անփոխարինելի, ամենայուրահատուկ, ամենաբարի, ամենասիրուն, ամենաուժեղ քույր: Սիրում եմ քեզ շատ»:
Նշենք, որ տարիներ առաջ հայտնի դարձավ, որ Ավետիս Խախամյանն ու Մայա Պողոսյանը բաժանվել են: Լուրը հաստատել էր Ավետիս Խախամյանը:
Նրանք սոցիալական ցանցերի իրենց էջերում փոխել էի ընտանեկան կարգավիճակը: Ավետիսը նշել էր, որ բաժանված է:
Սակայն այս ամենը կարճ ժամանակ անց հարթվեց: Այսօր նրանք շքեղ կյանքով են ապրում, վայելում են իրենց կյանքն ու մեծացնում իրենց որդուն: