Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը բավականին հաճախ է ընտանեկան հրապարակումներով ներկայանում ինստագրամյան իր էջում։ Այսօր էլ Մենչը կնոջ՝ Քրիստինայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ շնորհավորելով նրա ծննդյան օրը.
«Ծնունդդ շնորհավոր… Ես սիրում եմ քեզ»,- ինստագրամյան գիֆերի միջոցով արտահայտել է էմոցիաները ամերիկաբնակ դերասանը:
Նշենք, որ Մենչը և Քրիստինան նախորդ տարի այս օրերին գտնվում էին Հայաստանում, քանի որ դերասանը ընդգրկված էր նոր նախագծի նկարահանման փուլում։
Հիշեցնենք, որ զույգը ունի 3 երեխա՝ Աշոտը, Մարիան և ինատագրամում հայտնի բլոգեր Էլինան։