Ձեր գովազդն այստեղ

Սևակ Խանաղյանը`իր հղի կնոջ փայտ կոտրելու, վառարանի վրա ջուր տաքացնելու և դժվարությունների մասին

  • Jan 22, 2025

Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին հյուր էր Սևակ Խանաղյանը։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Երգչի հայրը,  երբ վերանորոգել է իրենց հայրենի տունը, Սևակը խնդրել ,որ ներսում ոչինչ չփոխի միայն մի քիչ թարմացնի, այլապես կդառնա դա ուրիշ տուն, իսկ ինքն ուզում է վերադառնալ հենց այդ տուն.

«Անցած տարի, երբ կնոջս,երեխաներիս հետ եկա և գիշերեցինք այդ տանը, մեծ տղաս Բագրատը, քնել էր մեծ եղբորս տեղը, իսկ փոքրը` իմ. ես երևի կես ժամ կանգնած նայում էի այդ տեսարանին»։

Գլխապտույտ հաջողություններից և չփոխվելու կարողությունից խոսելով` ասաց.

«Մենք բոլորս մարդ ենք ,հավասար ենք։Միայն նրա համար ,որ մեկի հաջողությունը եկել է, իսկ մյուսինը ուշ կգա, դա ոչինչ չի նշանակում: Ինձ  շատ անգամներ ասել են ՝ ոչ, բայց ես գիտեի,որ իմ մոտ կստացվի»։

Ինչի՞  մասին է «Не молчи»-ն.

«Այդ պատմության մեջ խնդիր չկար, ուղղակի  չհասկացվածություն։ Կինս նեղացել էր ինձանից: Ես չէի հասկանում` ինչու՞, ի՞նչ եմ արել։ Արդյունքում պարզ դարձավ, որ ոչինչ այնպես չէ, ինչպես ինքը հասկացել է։ Հաղորդագրություն էր եկել հեռախոսի, իսկ նա երբեք չի վերցնի, չի կարդա ամբողջական ինչ է գրված, տեսել էր պատահական մի քանի բառ պարզապես ու նեղացել էր, չնայած, որ սխալ էր հասկացել ու նեղացել էր։ Ամենավատը, երբ քո մոտ մարդը քեզանից նեղացել է,  բայց չի ասում, իսկ դու զգում ես։ Երգի միտքը ծնվեց այդտեղից, որ եթե ինչ-որ բան քեզ անհանգստացնում է`«не молчи», մի լռիր, ասա։ Դրանից հետո մենք խոսեցինք, ես բացեցի հեռախոսս, նա տեսավ,որ ոչինչ չկա և դրանից հետո պայմանավորվեցինք՝ եթե հարց կա, ապա տուր,պետք չի հավաքել, հենց այստեղ , հիմա ասա խոսենք և վերջ»։

Խոսելով կնոջ մասին` վերհիշեց դժվարությունները, որոնց միջով անցել են միասին։ Սևակի հոգևոր ընկերը կյանքի փորձն ու սխալներն են, իսկ ում հետ կիսվում է մտքերով, ծրագրերով` կինը.

«Հիանալի է, երբ կողքիդ կանգնած է մարդ, ով հետդ է ամենուր։ Մենք ամեն ինչի միջով անցել ենք ու սկսել ենք զրոյից։Չգիտեմ`ինչքանով է ճիշտ սրա մասին խոսելը, բայց լինել հղի ու փայտ կոտրել, որ վառարանով ջուր տաքացնես, 21-րդ դարում դժվար է»։

 

Մեկնաբանություն

Որոնում