Հայ հայտնիներից ովքեր և ինչպես են միացել Բագրատ սրբազանին

  • May 06, 2024

StarNews-ը ներկայացնում է հայ հայտնիների, ովքեր միացել են Բագրատ սրբազանի` «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթին, նաև նրանց`ովքեր սպասում են Սր
բազանի Երևան հասնելուն:

Երգիչ Արամոն իր եղբոր հետ այսօր միացել է շարժմանն ու Սրբազանի հետ քայլում  է այս պահին:

Դերասան Գևորգ Գրիգորյանն ինստագրամյան իր էջում գրել է.

«Ես մտածում էի, որ անհայրենիքներին գահնկեց պիտի անեն Հայրենիքի պաշտպանները, զինվորականները, բայց սխալվեցի, մեր բանակի հրամանատարությունը այս պահին թլպատվածա ու անկարող, ու սատանաներին դժողք են ուղարկելու Հոգևորականները»:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարկել, որում Բագրատ սրբազանն է քայլերթի ժամանակ: Հաղարծինի մոտ արված տեսանյութում Անահիտ Կիրակոսյանի որդին բարևում է Սրբազանին, իսկ Անահիտն ասում, որ Սրբազանի հետ են:

Նշենք, որ երեկ դերասանուհի Լիանա Վանոյանն իր ինստագրամյան էջում ևս  աջակցությունն էր հայտնել Բագրատ  սրբազանին:
«Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված… Աստծով»,- նշել էր Լիանան`խոսելով Սրբազանի սկսած գործի մասին:

Տեսանյութը`հետևյալ հղումով

Տավուշի մարզի բոլոր գյուղերի բնակիչները միացել են Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի բնակիչներին և Բագրատ սրբազանին:

Հայտնիներից երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո), դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ևս այստեղ են:

Երեկ Բագրատ սրբազանին է միացել ArmComedy հաղորդաշարի վարող Նարեկ Մարգարյանը:

«Նարեկ ջա՜ն»,- բացականչեց սրբազանը`տեսնելով նրան:

Ավելի վաղ նրանց էր միացել Անաիս Սարդարյանը:

«Պատիվ է սրբազանի կողքին կանգնել »,- գրել էր դերասանուհին:

Մայիսի 9-ին նրանք ցանկանում ենք հասնել Երևան և իրենց պահանջներն հստակ ներկայացնել:

Նշենք, որ Բագրատ սրբազանին են միացել նաև 44-օրյա պատերազմից որդեկորույս դարձած ծնողները:

Մեկնաբանություն

Որոնում