Քիչ առաջ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ավարտվեց սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: 46-ամյա երգիչն, ում սիրում են բոլորը, սրտի կաթված էր ստացել:
ԱՄՆ-ից Հայաստան են եկել երգչի որդին և դուստրը:
Երգչի հոգեհանգստին եկել էին նաև նրա հարազատները, երկրպագուներն ու ընկերները, ինչպես նաև հայկական շոու բիզնեսից մի շարք ներկայացուցիչներ` Արամե, Արամ MP3, Սարգիս Եղիազարյան, Սարո, Էրիկ, Կամո Սեյրանյան, Կարեն Սևակ, Սոնա Ռուբենյան, Արսեն Սաֆարյան, Գարիկ Պապոյան, Սոնա, Թաթա Սիմոնյան, Ռազմիկ Ամյան և ուրիշներ: