Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրն էր Լյուսի Հայրապետյանը։
StarNews-ը հետևեց հաղորդմանը։
Լյուսին անկեղծացավ, որ կյանքում ունեցել է մի փուլ, երբ, իր խոսքով, ինքնանպատակ է դարձել ամուսնանալը.
«Բոլորը շուրջս երեխա ունեին, բոլորը խելոք տան աղջիկ էին՝ ես չէ։ Հասկացա,որ վազում եմ, չեմ հասցնում ու անընդհատ սխալ որոշումներ եմ կայացնում, և ավելի վատա ամեն ինչ դառնում։ Կար մի ժամանակ, որ ուզում էի ընտանիք, մամա դառնալ, բայց հետո հասկացա` էդ էնքան դժվար բանա, երբ մի մարդուց ես ունենում երեխա, ում հետ 3 օրը մեկ վիճում եք։ Իմ կյանքում լինում էիմ տղաներ, ընկերներ ինչ-որ x ժամանակով, ում հետ ինձ ժամանակ առ ժամանակ լավ էր, բայց ես տոտալ երջանիկ չէի։ Եթե այդ տոտալ երջանկությունը չկա ՝ես չեմ ուզում այդ մարդուց մի հատ էլ երեխա ունենամ, երկրորդ` էդ մարդուն ամբողջ օրն իմ կողքը տեսնեմ, որ արտացոլանքը իրա լինի։ Երբ բժիշկն ասաց, որ հնարավոր է՝ չմայրանամ, շատ խոցելի էի դարձել և աննպատակ։ Մի քանի տարի կորցրի բժշկի սխալ ախտորոշման պատճառով։ Ինձ համար ամենացավոտ թեման էր։ Ես չեմ կարող մայր չդառնալ։ Կա զարգացած թեմա ձվաբջիջ հավաքել` բավականին շատ հավաքել եմ։ Ունեմ էնտեղ պահեստ, կարող եմ նվիրել ընկերուհիներիս, միշտ կատակով ասում եմ, որ երեխա պետք լինի ասեք։ Եթե ինչ-որ բան չստացվի, կարելիա էկո տարբերակով ունենալ այդ երեխային, կարելի ա սուրոգատ մայրով ունենալ։ Ես միշտ բաց եմ զարգացած բոլոր հնարավորությունների հանդեպ»։