«Ռոբ ջա՜ն, ձայն չհանեք, ես պետքա քնեմ». Սիրուշոն դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Սիրված երգչուհի  Սիրուշոն վերջին շրջանում հատկապես  ինստագրամյան էջում բավականին ակտիվ է: Նոր երգեր, սեփական բիզնեսի մասին նորություններ, իսկ որ ամենասպասվածն է`ընտանեկան հրապարակումներ, որոնք երեխաների մասնակցությամբ են:

Հերթական անգամ երգչուհին դստեր`Զաբելի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ փոքրիկը դիմում է ավագ եղբորն ու խնդրում լռություն պահպանել, քանի որ ինքը պետք է քնի:

«Ռոբ ջա՜ն, ձայն չհանեք, ես պետք է քնեմ»,- ասում է քաղցրալեզու Զաբելը: