EXCLUSIVE. Նոր մանրամասներ` Սուպեր Սաքոյի առողջական վիճակից

StarNews.am-ը արդեն հայտնել է, որ երգիչ Սուպեր Սաքոյին երեկ երեկոյան տեղափոխել են Երևան և իրականացրել են սրտի անոթների հրատապ ստենտավորում:

Լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք Սուպեր Սաքոյի մենեջեր Լիլիթ Գալստյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը` նշելով, որ ամեն ինչ արդեն անցյալում է և բժիշկների շնորհիվ ու ճիշտ ժամանակին ժամանելու արդյունքում անդառնալի հետևանքներ չեն եղել:

«Այս պահին կարող եմ հստակ ասել, որ վիրահատությունը լավ է անցել, Սաքոն հիմա հիվանդանոցում է`բժիշկների հսկողության տակ, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- նշեց տիկին Գալստյանը: