Իրենից չեմ ոգեշնչվել, այլ ավելի փորձառուից`Մկրտիչ Արզումանյանից.Լևոն Սարգսյանը`Հովհաննես Ազոյանին նմանակելու մասին

Join Telegram
  • Apr 16, 2025

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման ՍԷՐ շարքում հյուր էին դերասան Լևոն Սարգսյանն ու կինը՝ Ալիս Սարգսյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Ժամանակին, երբ դերասանը հայտնվեց ոլորտում, առաջին ամենաքննարկվող հարցը` իր արտաքին կերպարն էր, ու այդ ժամանակ ակտիվ էր գործունեությամբ նաև Հովհաննեսը Ազոյան։ Իրենց շատ նմանեցնում էին և Լևոնին համարում էին ինչ-որ առումով Հովհաննես Ազոյանի քոփին, որովհետև ոչ ստանդարտ մազերը նման էին, որը միանգամից աչք էր ծակում։ Սրտնեղում էր արդյո՞ք դերասանն այս համեմատություններից.

«Այդ հարցում իմ ընկերներն ինձ օգնում էին, ովքեր նաև կապ ունեն ոլորտի հետ։ Իրենք ասեցին ՝ ունես x ժամանակ ապացուցելու, որ դու Լյովն ես ու վերջ։ Այդ ժամանակահատվածում շատ զանգեր եմ ստացել տարբեր մարդկանց կողմից, ովքեր առաջին պլանում տեսել են Հովհաննես Ազոյանին, հետո  բանակցությունները չեն ստացվել, զանգել են ինձ։ Ես իրենց նույն թիվն եմ ասել, ինչը որ Հովոն, որովհետև ես նույն տիտանական աշխատանքն էի անելու։ Մենք ընդհանրապես իրար չենք ճանաչում, չենք էլ տեսել։ Ես`որպես դերասան, իրենից չեմ ոգեշնչվել, ավելի մեծ, ավելի փորձառու մարդկանցից եմ ոգեշնչվել։ Միշտ Մկրտիչ Արզումանյանից եմ ոգեշնչվել»։

Մեկնաբանություն

Որոնում