Ահավոր բանկ ա,ինչքան ինֆլյուենսեր կա վարձում են,որ ապացուցեն՝ լավագույնն են. Սուրեն Պողոսյանը`IDBank-ի մասին

  • Nov 20, 2024

Վերջին շրջանում տարբեր բանկերից դժգոհություններ հաճախ ենք ստանում, այդ թվում` ԱյԴի (IDBank) բանկի հաճախորդներից։ Դերասան Սուրեն Պողոսյանը ևս իր դժգոհությունն է հայտնել ինստագրամյան էջում.

«Ահավոր բանկ ա դառել։ Անդադար ամիսներ շարունակ խնդիրներ կան, ոչ մի աշխատակից չի կարողանում լուծել ու չի առաջարկում ելք։ հարցնում եմ. «հիմա ի՞նչ հրաժարվեմ ձեր բանկից». ասում են դե ուրիշ տարբերակ չկա։ Սենց բան չէի լսել։  Բայց ինչքան ինֆլյուենսեր կա վարձում են, որ ապացուցեն, թե լավագույնն են։ Դա լավա ստացվում ինչ խոսք»,- գրել է դերասանը` նշելով IDBank-ի պաշտոնական էջը։

Մեկնաբանություն

Որոնում