Արսեն Սաֆարյանը հայկական շոուբիզնեսի ամենասիրված ու դրական արտիստներից մեկն է։ Երեկ նրա կնոջ`Սաթենի ծննդյան տարեդարձն էր, ինչի առթիվ երգիչը հրապարակում էր արել`գրելով հետևյալը.
«Ծնունդդ շնորհավոր, իմ 23 տարվա ընկեր»:
Ընտանիքը ջերմ ընտանեկան մթնոլորտում նշել էր Սաթենի տարեդարձը, որի ժամանակ Արսենն ու Սաթենը ռոմանտիկ պարով են հանդես եկել:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը:
Նշենք, որ ավելի վաղ երգիչը պատմել էր կնոջ հետ ծանոթության և իրենց մեծ սիրո մասին.
«Ծանոթացել ենք երգի պետական թատրոնում։ Սաթիկը՝ Քրիստինե Պեպելյանի մոտ ընկերուհին էր։
Ես չէի ասի, թե դա սեր էր առաջին հայացքից, բայց ես, երբ նրան առաջին անգամ տեսա, ոնց որ խավարի մեջ մի լուսավոր կետ տեսնեի։
Ու ես չէի կարողանում առանձնացնել, թե նրա մեջ ինչն է ավելի շատ ինձ դուր գալիս ,ես հասկանում եմ, որ նա ամբողջապես ինձ դուր է գալիս։ Ու ինձնից անկախ երբ տեսնում էի իրեն մոտ էի գնում։
Մագնիսը ոնց կարա ձգի, այդպես գնում էի նրա մոտ՝ աներեսի պես։
Իմ սիրո խոստովանությունը, նույնիսկ ապշեցրել ա Սաթիկին, բայց նաև մտածելու տեղիքա տվել։
Ես իրեն ասեցի գիտես, դու ինձ շատ դուր ես գալիս ու ես տեսնում եմ մեր երեխաներին։ Ես չգիտեմ՝ ոնց ա եկել մտքիս տենց բան։
Պատկերացնու՞մ ես չէ, իսկ ինքը 19 տարեկան էր։ Բայց ես ազնիվ էի իր հետ ու տեսնում էի մեզ ու մեր երեխաներին»,- ասել էր Արսենը: