Ինչպես արդեն տեղեկացրել ենք` արդեն մի քանի ամիս է, ինչ դերասանուհի Աննա Մանուչարյանը և նրա դուստրը՝ Մալենան, ԱՄՆ-ում են։
Աննան արդեն սկսել է նկարահանվել հեռուստասերիալներից մեկում: Իսկ Մալենան էլ զբաղվում է իր երաժշտական գործունեությամբ։
Աննան իր վերջին հարցազրույցի ընթացքում նշել էր, որ ժամանակավոր է մեկնել և անպայման վերադառնալու է։
Վերջին տարիներին Աննան չէր նկարահանվում սերիալներում ու ֆիլմերում: Պատճառը դերասանուհու ամուսնությունն էր, իսկ ամուսինն ասես ԱՄՆ-ում դեմ չէ կնոջ սերիալային նկարահնումներին:
Հերթական անգամ դերասանուհին հրապարակել է իր ինստագրամյան էջում սթորի ու խոստովանել` «Ես գտա իմը էս կյանքում»: