Ամերիկաբնակ երգիչ Վաչե Ամարյանն իր ինստագրամյան էջում բավականին ակտիվ է: Նա հրապարակումներ է անում` ցույց տալով իր առօրյան, համերգային շրջագայությունից կադրեր է հրապարակում և երբեմն էլ անձնականի մասին պատմող սթորիներ կարելի է նկատել երգչի էջում:
Այս անգամ նա հիվանդանոցից կադրեր է հրապարակել, ինչն էլ սկզբում առաջացրել է հետևորդների անհանգստությունը:
Սակայն պարզվում է Վաչեի հրապարակումը պատմում է իր նոր ատամնաշարի մասին, ինչի վերաբերյալ էլ ավելի ուշ խոսել է երգիչը:
«Իմ նոր ժպիտը»,- կից գրել է Վաչեն: