Չէի համաձայնվում, որ հայրիկին վառեն այնտեղ. Վարդան Սարգսյանը`հայրիկի մաhվան և մարմինը Հայաստան տեղափոխելու մասին

Join Telegram
  • May 17, 2025

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM-ի տաղավարում հյուրընկալվել է Վարդան Սարգսյանը: StarNews-ը հետևեց զրույցին,որի ընթացքում խոսվեց ընտանեկան հանգստի ժամանակ տեղի ունեցած դժբախտության մասին։ Ցավի միջից ոտքի կանգնել ու առաջ գնալ դժվար է եղել.

«Դա մի քանի փուլով եղավ, մենք ի սկզբանե 21 օր ապրում էինք Կուբայում։ Հիվանդանոցում 3 վիրահատություն և ամեն վիրահատությունից հետո ասում են 24 ժամ կապրի կամ չի ապրի։ Դրանից հետո մահվան շոկը, հետո թղթաբանություն, որովհետև ես չէի համաձայնվում, որ հայրիկին վառեն էնտեղ։ Ես ասեցի` ինքը պետքա թաղված լինի Հայաստանում։ Գալ Հայաստան` առանց իրա, իրան թողնելով մի պահ էնտեղ, անվերջ  երկու ամիս, ինչ-որ այ սենց փուլեր։

 

Եթե ես Երևանում եմ, չկա կիրակի, երբ մենք հայրիկի մոտ  չլինենք։ Այսինքն դա ամսվա մեջ մինիմում երկու անգամ։ Հիմա սպասում եմ երեխայիս 40 օրականը լրանա, անպայման իրան էլ եմ տանելու ՝թող տեսնի, որպեսզի վաղը ինձանից հետո իմանա` որտեղ պիտի պարտադիր գա ամեն կիրակի։ Շատ եմ իրան կարոտում, բայց միևնույն ժամանակ` ինքը ինձ համար կա։ Հայրիկիցս հետո կարծես մեծ պատասխանատվություն մնաց ինձ վրա։ Երբ հայրիկիս պետք ա արդեն հուղարկավորեին, ես իրա ականջին շշնջացի` «Կփորձեմ էնպես անել, որ մերոնք չունենան ինչ-որ բանի կարիք»։

Մեկնաբանություն

Որոնում